ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Տիկտոկում», «Ինստագրամում» գումարով գովազդ անողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի. ՊԵԿ նախագահ

«Տիկտոկում», «Ինստագրամում» գումարով գովազդ անողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի. ՊԵԿ նախագահ

՛՛Տիկտոկ՛՛, ՛՛Ինստագրամ՛՛ և այլ սոցցանցերում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք հարկային դաշտից դուրս լինեն։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։ Նախորդ տարի բազմաթիվ դեպքեր ենք ունեցել էլեկտրոնային հարթակներից, որտեղ իրենց էջերում գովազդներ են տեղադրել և չեն հարկվել, նաև դեպքեր են եղել, որ առցանց իրեր են վաճառում, բայց հարկային դաշտից դուրս են։ Այս մասով ևս բացահայտումներ ունենք՛՛:

Բադասյանի խոսքով՝ ստուգումներ են արվում, ու եթե այդ անձինք գրանցված չեն, որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։

 

  • Կիսվել: