չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:

Բենիկ Գալստյանը նշել է, որ մինչ կալանքի միջնորդության քննարկումը ներկայացրել է դատավոր Դավիթ Արղամանյանի ինքնաբացարկի միջնորդությունը:

«Դատական նիստը բավականին երկար տևեց, Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու»,- ասել է Գալստյանը:

ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով մեղադրանք էր առաջադրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին։ Վերջինս ձերբակալվել է:

 

  • Կիսվել: