շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է. Զոհրաբյանը դիմել է գլխավոր դատախազին

Տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է. Զոհրաբյանը դիմել է գլխավոր դատախազին

Դիակն անարգելու համար քրեական օրենսգիրքը հստակ պատժաչափ է նախատեսում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ դիմել է գլխավոր դատախազին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հասարակության ադեկվատ հատվածը, որը բարեբախտաբար արդեն մեծամասնություն է, ցնցված է արցախյան պատերազմում զոհված զինվորների դիերը կարտոֆիլի պարկերով ճանճապատ սենյակում իրար վրա շպրտելու սարսափից։

Տեղի ունեցածը դիակի անարգում է, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսում՝ մինչեւ 2 ամիս ազատազրկում։

Իհարկե, օրեր առաջ օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը դեռ չի մտել ուժի մեջ, արդեն շատ ավելի խիստ պատաչափեր է նախատեսում։

Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հատուկ առանձնացված է մարտադաշտում սպանված դիակների անարգանքի համար քրեական պատասխանատվությունը։ Առանց ծանրացուցիչ հանգամանքների դիակն անարգանքի ենթարկելու համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ մարտադաշտում սպանվածների դիակներն անարգանքի ենթարկելու համար՝ 4-ից 8 տարի ազատազրկում։

Եւ այսպես, ես համարում եմ, որ տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է եւ այսօր դիմել եմ գլխավոր դատախազին՝ գոնե դեռեւս գործով քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու եւ հայ զինվորի դիակը անարգող բոլոր ստահակներին դատելու համար՛՛։

Հիշեցնենք, որ համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ ԱՆ պաշտոնապես հայտնել է, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում:

Նշենք նաև, որ Դատախազությունից հայտնել են՝ զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

  • Կիսվել: