Տղամարդը ձերբակալվել է կատվին տանջամահ անելու համար․ իրավապաշտպան
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։ Մարզպետ Ռազմիկի Գրիգորյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։
Նշենք, որ այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է երեխան Մարզպետ Գրիգորյանի հորդորով տանջամահ անում կատվին։
Տեսանյութը՝ այստեղ: