երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Տեսչականների ուղղությամբ մենք մեծ բարեփոխումների կարիք ունենք. Արայիկ Հարությունյան

Տեսչականների ուղղությամբ մենք մեծ բարեփոխումների կարիք ունենք. Արայիկ Հարությունյան

Ակնհայտ է, որ տեսչականների ուղղությամբ մենք մեծ բարեփոխումների կարիք ունենք, որովհետև այստեղ քրոնիկ ունենք բավականին ցածր աշխատավարձային ֆոնդ և բարձր պահաջներ տեսչական մարմիններից: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Իհարկե, տեսչական մարմիններն իրենց ունեցած ռեսուրսի շրջանակներում առավելագույն ցուցանիշներն են ստանում, բայց, իհարկե, ատեստավորման միջոցով տեսչական մարմիններում մեծ բարեփոխումների արդյունքում այս իրավիճակը պետք է ակնհայտորեն փոխվի, որպեսզի ավելի մեծ խնդիրներ նրանց առաջ դնենք»,- ասաց նա:

  • Կիսվել: