երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեսանելի հատվածին ականատես կլինենք 2021-ին․ Նախարարը՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով առաջին հայցերի մասին

Տեսանելի հատվածին ականատես կլինենք 2021-ին․ Նախարարը՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով առաջին հայցերի մասին

Ես այն կարծիքն եմ, որ այդ ուսումնասիրություններն այնքան ծավալուն են, որ ակնկալել՝ 2021 թվականի առաջին եռամսյակից շուտ որեւէ հայց կգնա դատարան, կարծում եմ սխալ կլինի:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով առաջին հայցերի ի հայտ գալուն։

Նրա խոսքով՝ հասարակությունը տեսանելի հատվածին ականատես կլինի 2021 թվականի ընթացքում:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով ստորաբաժանումն արդեն ձեւավորվեց, ինչը նշանակում է, որ օրենքն ամբողջ ծավալով մտավ ուժի մեջ, ինչն էլ նշանակում է, որ հիմա դատախազության հատուկ ստորաբաժանումը կարող է ստանալով համապատասխան հիմքերը, որոնք սահմանվել են օրենքում, սկսել համապատասխան ուսումնասիրությունները: Հիմա այն հատվածն է լինելու դատախազության գործունեության, որը հասարակության համար տեսանելի չի:  Ծավալն էլ արդեն դատախազությունը կհրապարակի կամ հանդես կգա հայտարարությամբ»,-ընդգծեց նախարարը:

  • Կիսվել: