հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ խորհրդի անդամների առաջարկները: 

Քննարկվել է հանձնաժողովի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից խորհրդին ներկայացրած առաջարկները մասնավորապես՝ Միջազգային պայմանագրերին, Ազգային փոքրամասնությունների իրավունքներին և Ազգային ժողովի կազմի ու ընտրության կարգին վերաբերող հարցեր:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց հանձնաժողովի անդամ Վիգեն Քոչարյանի ներկայացրած առաջարկներին:

 

  • Կիսվել: