երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Տեղեկությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ աղերս չունի. ՔԿ

Տեղեկությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ աղերս չունի. ՔԿ

2021թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում  մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության, հայտնում են ՔԿ-ից: 

՛՛Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր:

Տեղեկացնում  ենք, որ Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: