հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3358 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3358 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 10-ից 17-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3358 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 34, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ Ի դեպ, համարանիշեր չունեցող տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը չի ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական։

Բացի դրանից՝ 3 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: