շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃՈ ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՃՈ ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Լրատվական կայքերից մեկն անդրադարձել է 2020 թվականի օգոստոսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպի, հայտնում է ոստիկանությունը։

Նշենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ Նշենք նաև, որ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հրապարակումից առաջ բազմակողմանի ուսումնասիրել դեպքի հանգամանքները։

  • Կիսվել: