հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՃՈ պաշտոնյա է կալանավորվել. ՊՎԾ

ՃՈ պաշտոնյա է կալանավորվել. ՊՎԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։

Ինչպես հայտնում են ՊՎԾ-ից, նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Նշվում է նաև, որ Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

  • Կիսվել: