կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՃՈ գնումների քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալին ՀՔԾ

ՃՈ գնումների քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալին ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Ճանապարհային ոստիկանության գնումների գործընթացի վերաբերյալ քրեական գործով նոր մեղադրյալ կա: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։

Մեղադրյալ է ներգարվվել նաև ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Արշամ Ներսիսյանի տեղակալ Արա Կոթողյանը:

«Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

  • Կիսվել: