շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը զրպարտություն է. չհերքելու դեպքում հայցադիմում կներկայացվի դատարան. ՀՔԾ

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը զրպարտություն է. չհերքելու դեպքում հայցադիմում կներկայացվի դատարան. ՀՔԾ

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը զրպարտություն է. չհերքելու դեպքում հայցադիմում կներկայացվի դատարան: Այս մասին ասված է ՀՔԾ հաղրդագրության մեջ։

ՀՔԾ-ն, մասնավորապես, հայտնում է․

««Ժողովուրդ» օրաթերթն այսօր միայն իրեն հայտնի նպատակներով մանիպուլյատիվ բնույթի և բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել` այս անգամ էլ գրելով, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով, ինչպես նաև հարցադրում է արել, թե արդյոք վերջինս դստեր «հարսանիքից գոյացած 43 մլն դրամ գումարի մասով հարկեր վճարել է», այն դեպքում, երբ նման թիվ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված չի եղել:

Ավելին` նախօրեին որևէ լրատվամիջոցով նվիրատվության նման թիվ չի հրապարակվել (հրապարակվել է 4 մլն 300 հազ. ՀՀ դրամ` դստեր ամուսնության կապակցությամբ): Եվ թեպետ մեր նախազգուշացումից հետո օրաթերթը, պատճառաբանելով, թե դա վրիպակ է, իր կայքում ուղղել է այն, սակայն ինչպես տպագիր մամուլով, այնպես էլ լրատվամիջոցների և անհատ օգտատերերի միջոցով ապատեղեկատվությունը տարածվել է:

Ինչ վերաբերում է Մոսկվայում բնակարան ունենալու կամ այլ անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի Ս. Խաչատրյանին պատկանող որևէ այլ գույք ունենալու մասին օրաթերթում հրապարակված տեղեկատվությանը, ապա կրկին նշում ենք, որ այդ տեղեկատվությունը ծայրից ծայր սուտ է, և լրատվամիջոցին մեծահոգաբար առաջարկում ենք հերքել այն` ներողություն խնդրելով ապատեղեկատվություն տարածելու և զրպարտություն կատարելու համար: Հակառակ դեպքում`  նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:

Լրատվամիջոցներին և հանրությանը ևս կոչ ենք անում վերը նշված ապատեղեկատվությունը չտարածել»:

Ավելի վաղ օրաթերթը գրել էր, որ «ՀՔԾ պետը 44-օրյա պատերազմի ընթացքում զբաղված էր այս կամ այն մարդկանց նկատմամբ քրգործեր հարուցելով, քննելով, հասցրել է Նուբարաշենում ռազմական գիտելիքներ ձեռք բերել եւ պատերազմին մասնակցել ՀՔԾ քննիչների հետ դիրքերում, վիրավորներ տալ: Թե որ հատվածում, գաղտնիք է»:

  • Կիսվել: