երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու եւ կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ստորաբաժանման աշխատանքի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այն անձինք, որոնք անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն ունեն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում:

Որոշակի անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

  • Կիսվել: