շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշում փայտածուխի արտադրամասում ապօրինություններ են հայտնաբերվել

Տավուշում փայտածուխի արտադրամասում ապօրինություններ են հայտնաբերվել

Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգումներ կատարեցին Բերդ համայնքի վարչական տարածքի փայտածուխի մի արտադրամասում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգման արդյունքում հայտնաբերվել է 264 պարկ փայտածուխ, 2 փայտածուխի տարա՝ լի փայտանյութով: Արտադրամասի տնօրենը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

  • Կիսվել: