ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի մեկ այլ բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով

Տավուշի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի մեկ այլ բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2022թ. հունվարի 15-ին՝ ժամը 03:35-ին, ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում գտնվող տանը գող կա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Տավուշի մարզի Դեբեդավան բնակավայրի բնակիչը, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում գտնվող տուն,ում նույն տան բնակիչը նկատել է: Հասկանալով, որ իրեն նկատել են՝ Դեբեդավան բնակավայրի բնակիչը ցատկել է պատշգամբից և դիմել փախուստի, որից հետո նշված տանտերը հետապնդել է նրան և փողոցում իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակել է տղամարդու կոնքի հատվածին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է կրակված գնդակի մեկ պարկուճ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: