երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թաթոյանն անդրադարձավ Էդուարդ Աղաջանյանի աշխատանքի թերություններին՝ պատերազմական իրավիճակում

Թաթոյանն անդրադարձավ Էդուարդ Աղաջանյանի աշխատանքի թերություններին՝ պատերազմական իրավիճակում

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հիշեցրեց պատերազմի ժամանակ նրա աշխատանքում թերությունների մասին:

Ըստ ՄԻՊ-ի՝ նա այդպես էլ չգիտակցեց, որ ունի հատուկ կարգավիճակ:

Թաթոյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Երբ նա պատերազմի ժամանակ ներքին տեղահանվածների գործերով շտաբի պետ էր, ինչո՞ւ գործողությունների համակարգման հետ կապված բազմաթիվ խնդիրներ առաջացան, որոնք ուղիղ կերպով ազդում էին մարդու իրավունքների պաշտպանության վրա: Մարդկանց կենցաղը սխալ էր կազմակերպված: Նրանք սպառիչ տեղեկություն չէին կարողանում ստանալ: Ինչո՞ւ քաղաքացիների իրազեկման հարցով աշխատանքներ չէին անցկացվում՛՛:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՛՛ՄԻՊ-ի երկակի ստանդարտներն արդեն մեղմ ասած հոգնեցնում են՛՛:

 

  • Կիսվել: