չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տաթև Վիրաբյանը կմնա կալանավորված

Տաթև Վիրաբյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը քիչ առաջ մերժել է արցախցի Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։

Տաթև Վիրաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին հայտնում է Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Նա խցում ուշագնաց է եղել։  Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։

Տաթևիկ Վիրաբյանին ձերբակալել են սեպտեմբերի 21-ին։ Նրան ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք:

  • Կիսվել: