հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան, սակայն դիմել եմ միայն այս դեպքում. ՇՄ նախկին նախարար

Տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան, սակայն դիմել եմ միայն այս դեպքում. ՇՄ նախկին նախարար

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատարանի որոշմանը, որ վերաբերում էր նախկին նախարարի՝ «Ջամբո»-ի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի դեմ ներկայացված հայցին: Գործը վերաբերում էր զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալուն և տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն։

«2018 թվականին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հաջորդ օրվանից մամուլով և տարբեր սոցիալական ցանցերով բազմաթիվ ստահոդ և կեղծ լուրեր սկսեցին տարածվել, որոնք շարունակվեցին գրեթե երկու տարի։

Ինչու էին այդ լուրերը տարածվում և ում կողմից՝ ինձ համար ակնհայտ էր և կանխատեսելի։

Երկու տարվա ընթացքում տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան, սակայն դիմել եմ միայն այս դեպքում, ոչ թե նրա համար, որ այս դեպքը ավել կամ պակաս հերյուրանք էր, այլ որպեսզի մյուսները նույնպես պատասխանատու զգան իրենց խոսքի նկատմամբ։

Հրաշալի կլինի, որպեսզի ամեն մարդ՝ անկախ իր դիրքից, գործից, պաշտոնից կամ քաղաքական հայացքներից պատասխանատու լիներ իր խոսքի նկատմամբ»,- գրել է նա

 

  • Կիսվել: