երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տարբեր քարտեզներով բանակցում ենք. ԱԱԾ տնօրենի տեղակալը` սահմանազատման մասին

Տարբեր քարտեզներով բանակցում ենք. ԱԱԾ տնօրենի տեղակալը` սահմանազատման մասին

Ստեղծվել է հանձնաժողով այդ հանձնաժողովն իր առաջին աշխատանքը կատարել է։ Թող աշխատի, տեսնենք ինչ կլինի, բոլորին էլ հայտնի կլինի։ Այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին, թե սահմանին լարվածության ֆոնին հայկական կողմը շարունակելու՞ է նույն պայմաններով բանակցել Ադրբեջանի հետ, թե՞ ոչ։

ԱԱԾ տնօրենի տեղակալից լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ո՞ր թվականի քարտեզների վրա հիմնվելով է հայկական կողմը բանակցելու։

«Տարբեր, տարբեր։ Ինչքան քարտեզ ունեն, դնելու են, աշխատեն»,- ասաց նա՝ հավելելով, որ մնացած մանրամասներին տեղյակ չէ, իր լիազորության տակ ֆինանսական, տնտեսական խնդիրներն են։ 

«Եթե նման հարցեր ունեք, տվեք»,- ասաց Հակոբյանը։

Հնչած հարցին՝ ԱԱԾ-ին որքա՞ն գումար տվեցին, նա պատասխանեց․ «Ինչքան որ պետք է»։



  • Կիսվել: