ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել. Տանտերը տեսել էր

Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել. Տանտերը տեսել էր

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ մարտի 30-ին ոստիկանության Իջևանի բաժին էր հրավիրվել 64-ամյա մի տղամարդ: Նա հաղորդում էր տվել, որ մարտի 29-ին, ժամը 23-ի սահմաններում, ծանոթները՝ Թթուջուր բնակավայրի 26-ամյա և Ճամբարակ քաղաքի 18-ամյա երկու բնակիչ, «ՎԱԶ-2107»-ի՝ իրեն անծանոթ վարորդի հետ պահեստամասեր գնելու նպատակով եկել են իր տան բակ և շեղելով իր ուշադրությունը՝ մեքենայի բեռնախցիկն ավտոպահեստամասեր են դրել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ինքը նկատելով՝ պահեստամասերի մի մասը հասցրել էր հանել բեռնախցիկից, ինչից հետո նրանք մեքենայով ու գողացած պահեստամասերով դիմել էին փախուստի:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Ճամբարակի բաժնի գործընկերների հետ, Ճամբարակում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Իջևանի բաժին են տեղափոխել 31-ամյա վարորդին, 26-ամյա և 18-ամյա ուղևորներին՝ ՎԱԶ-2107»-ով հանդերձ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Պարզվել է, որ նշված անձինք փետրվար և մարտ ամիսներին ավտոպահեստամասերի ևս երկու գողություն էին արել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային վարչության քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: