ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թովմասյանը հրատապ գրություններ է պատրաստել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման կապակցությամբ՝ ուղղված միջազգային գործընկերներին

Թովմասյանը հրատապ գրություններ է պատրաստել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման կապակցությամբ՝ ուղղված միջազգային գործընկերներին

ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է պատրաստել այսօր Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտման միջադեպի պատճառով (որի հետևանքով կան վիրավորներ)՝ հասցեագրված միջազգային գործընկերներին:

՛՛Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային պայմանավորվածությունները, որի հետևանքով կրկին ունենք վիրավորներ։ Հրատապ գրություններ եմ պատրաստում միջազգային գործընկերներիս, որոնց, ի դեպ, օրեր առաջ ահազանգել եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար։

Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

Ադրբեջանի հանցավոր վարքագիծը կրում է շարունակական բնույթ։ Կրկին ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին՝ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, ուստի միջազգային հանրության կողմից համապատասխան իրավաքաղաքական մեխանիզմների գործարկման հրատապ անհրաժեշտություն է առկա՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան՛՛-իր ֆեյսբուքյան էջում գրել է Թովմասյանը:

  • Կիսվել: