ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապված գործընթացը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ տարիներով միջազգային մակարդակում ստեղծվել է. ՄԻՊ (տեսանյութ)

Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապված գործընթացը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ տարիներով միջազգային մակարդակում ստեղծվել է. ՄԻՊ (տեսանյութ)

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հրապարակելով տեսանյութ:
 
՛՛Այս ասուլիսին ներկայացրել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր հայեցակարգը և կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը:
 
Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապված գործընթացը սկզբունքային առումով է հակասում այն ամենին, ինչ տարիներով միջազգային մակարդակում ստեղծվել է, ջուրն է լցնում այս ոլորտի կոնվենցիաները, ուղեցույցները, մարդու իրավունքների պահանջները:
 
Այս նոր մոտեցման հիմնավորումները ներկայում ամփոփման փուլում են` միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով՛՛,-գրել է ՄԻՊ-ը:
 
 
 
 
 
 

  • Կիսվել: