ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքի նախկին մարզպետն աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ. ՔԿ-ն անդրադարձել է Հակոբյանի փաստաբանների հայտարարությանը

Սյունիքի նախկին մարզպետն աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ. ՔԿ-ն անդրադարձել է Հակոբյանի փաստաբանների հայտարարությանը

ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին փաստաբանների հայտարարությանը:

«Հաշվեքննիչ պալատի կողմից 2019 թ. օգոստոսին ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում, որի ընթացքում հայտնաբերվել են չարաշահումներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ նախկին մարզպետ Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Վ.Հակոբյանը, վկայի դատավարական կարգավիճակով, 2020 թ. դեկտեմբերի 14-ի ծանուցագրով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, սակայն նրա փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է և խնդրել այցը հետաձգել՝ Վ.Հակոբյանի անձնական խնդիրներով պայմանավորված, ինչին ի պատասխան՝ քննիչն ընդառաջել է և նրան հարցաքննության հրավիրել 2021 թ. հունվարի 29-ին»,- 1lurer.am-ին տեղեկացրեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

 

  • Կիսվել: