երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի գործով տուժող է ճանաչվել 50 անձ, հարցաքննվել է ավելի քան 90-ը

«Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի գործով տուժող է ճանաչվել 50 անձ, հարցաքննվել է ավելի քան 90-ը

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած փլուզման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 90 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ ՏՄ աշխատակիցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հատնեցին նաև, որ մեղադրյալներ այդ պահին չկան, տուժող է ճանաչվել 50 անձ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

  • Կիսվել: