կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սուրիկ Խաչատրյանն անօրինական գույք չունի, իսկ ինչ էլ ունի՝ վաստակել է իր քրտինքով. փաստաբան

Սուրիկ Խաչատրյանն անօրինական գույք չունի, իսկ ինչ էլ ունի՝ վաստակել է իր քրտինքով. փաստաբան

Սյունիքի նախկին մարզպետ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Խաչատրյանը համաձայն չէ ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման հետ, չի պատրաստվում հաշտություն կնքել և մտադիր է դատարանում պաշտպանել իր գույքն ու ակտիվները:

«Տեղյակ ենք հայցադիմումի մասին: Օրենքը մեզ թույլ է տալիս հաշտության գնալ, բայց մենք հաշտության եզր չենք տեսնում: Ավելին, գտնում ենք, որ հայցադիմումն ամբողջությամբ անհիմն է»,- «Մեդիալաբին» ասում է Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը:

Հիշեցնենք, որ Դատախազությունը Խաչատրյանի 19,1 մլրդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման հայտ էր ներկայացրել Խաչատրյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: