կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը. Էրիկ Ալեքսանյան

Ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը. Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ստանձնել է Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ստանձնել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը:

Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքներն ոչ միայն ապօրինի են եւ ունեն քաղաքական դրդապատճառներ, այլեւ այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»։

 

  • Կիսվել: