երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը մաղթել է բեղմնավոր աշխատանք և արդյունավետ համագործակցություն: Կողմերը քննարկել են փոխգործակցության շարունակականությանը միտված մի շարք առաջնահերթություններ:

Մտքեր են փոխանակվել դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող աշխատանքերի շուրջ: Սրբուհի Գալյանը կարևորել է քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կարողությունների բարձրացմանն ուղղված Նիդերլանդների Թագավորության աջակցությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրին առնչվող հարցերին: Միջազգային գործընկերների հետ ջանքերի մեկտեղման և ծրագրային օրակարգեր սահմանելու հարցում նախարարն սկզբունքային է համարել կարիքի ճիշտ ձևակերպման անհրաժեշտությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցությունը՝ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը հասցնելով նոր մակարդակի:

  • Կիսվել: