հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորությունները կասեցվել են

Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորությունները կասեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ կասեցվել են սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորությունները: 

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի հաղորդմամբ, ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դատավոր Նարինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
 

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ:

ԲԴԽ մեկ այլ որոշմամբ՝ կասեցվել են սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի լիազորությունները: 

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: