չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Սիսիան քաղաքում կառավարությունը հետ կվերցնի ՍԱՏՄ-ի տարածքը եւ այն կհանձնի Քննչական կոմիտեին

Սիսիան քաղաքում կառավարությունը հետ կվերցնի ՍԱՏՄ-ի տարածքը եւ այն կհանձնի Քննչական կոմիտեին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոց 23ա հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից զբաղեցրած 23.86 քմ մակերեսով տարածքը, ինչպես նաև միջանցքն ու սանհանգույցը հետ վերցնել ՍԱՏՄ-ից եւ ամրացնել ՀՀ քննչական կոմիտեին: Նման խնդրանքով դիմել է ՔԿ-ն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համաձայնությունը՝ամրացված տարածքն այլ համարժեք տարածքով փոխարինելու վերաբերյալ, Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է հիշյալ տարածքները հետ վերցնել համապատասխանաբար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ու ՀՀ վիճակագրական կոմիտեից և ամրացնել ՀՀ քննչական կոմիտեին, իսկ 2-րդ հարկի 16.23 ք.մ մակերեսով տարածքը հետ վերցնել ՀՀ վիճակագրական կոմիտեից և ամրացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

  • Կիսվել: