ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում տարաներով մարիխուանա է հայտնաբերվել

Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում տարաներով մարիխուանա է հայտնաբերվել

Սիսիանի ոստիկանները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Մասնավորապես, նրանք Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի տներից մեկում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են տարաներով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 193 գրամից ավելի քաշով։ Դրանք, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, առգրավվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: