ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

«Զիլի» վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այդ մասին հայտնում են դատախազությունից:

Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։

Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում: 
 
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:
 
Բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:

  • Կիսվել: