Շիրակցի 13 գերիների շինծու գործով դատավարությունը շարունակվում է
Բաքվի Վերաքննիչ դատարանի վարչական շենքում հուլիսի 22-ին շարունակվել է շիրակցի 13 հայ գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են իբրև թե ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների համար։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ նախատեսվում է, որ այսօր դատախազը պատիժ կպահանջի մեղադրյալների համար: Ներկայումս ընթանում է շինծու գործով դատավարության փաստաթղթերի ուսումնասիրությունը։