շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել են շուրջ 2 տարի հետախուզվող տղամարդուն

«Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել են շուրջ 2 տարի հետախուզվող տղամարդուն

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տարվել 25-ամյա Պարույր Ն.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ խափանման միջոց է ընտրվել րհեռանալու մասին ստորագրությունը:

Նա ներկայացվել է քննչական վարչություն:

  • Կիսվել: