երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շիրացին գողացել է համագյուղացու գառները և տվել Արագածոտնի մարզի բնակչին՝ պարտքի դիմաց

Շիրացին գողացել է համագյուղացու գառները և տվել Արագածոտնի մարզի բնակչին՝ պարտքի դիմաց

Հունվարի 26-ին ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում էր տվել Թորոսգյուղի 67-ամյա մի բնակչուհի. հունվարի 25-ի ժամը 08.00-ից ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը կից անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են երկու գառ: Նա նաև հայտնել էր, որ նույն օրը ոստիկանություն չէր դիմել, որովհետև ցանկացել էր իր ուժերով գտնել գողին:

Աշոցքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 42-ամյա համագյուղացին: Պարզվել է նաև, որ նա պարտքի դիմաց գառները տվել է Արագածոտնի մարզի Ակունք գյուղի 30-ամյա բնակչին:
42-ամյա թորոսգյուղցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:

  • Կիսվել: