երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գիշերը շենքի բակում բարձր են խոսել. 26-ամյա արտաշատցին դանակահարել է 20-ամյա համաքաղաքացուն

Գիշերը շենքի բակում բարձր են խոսել. 26-ամյա արտաշատցին դանակահարել է 20-ամյա համաքաղաքացուն

Հոկտեմբերի 20-ին, Ժամը 23.00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 22.30-ի սահմաներում Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում բարձր խոսելու շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու 26-ամյա և 23-ամյա երկու երիտասարդներ, որի ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 20-ամյա երիտասարդին:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.15-ին, 26-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել կատարվածի մասին: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: