շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շենգավիթի ոստիկաններն արագ գտան դանակահարողին

Շենգավիթի ոստիկաններն արագ գտան դանակահարողին

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.35-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալավերդի քաղաքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է դանակահարվելու հետևանքով:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների միջոցառումերով ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ին, Գարեգին Նժդեհի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ նույն փողոցի բնակիչ, 38-ամյա տղամարդն է սուր կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածք պատճառել ալավերդցուն:

Ահազանգից մոտ կես ժամ անց 38-ամյա տղամարդը ձերբակալվել և բերվել է բաժին:

Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, վեճի պատճառն ու դեպքի մանրամասները քննությամբ պարզվում են:

  • Կիսվել: