երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվեց

«Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվեց

«Շեկո» մականունով գյումրեցի հայտնի գործարար Գարիկ Ուզունյանը կալանավորվեց։ Այս մասին PrimeNews.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Գարիկ Ուզունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-ի հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոցն ընտրվել է կալանքը»,- նշեց Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը դեկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որ հրապարակումներ են եղել առ այն, թե Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է ուղարկվել Գյումրի՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։ Դրանից հետո պատգամավորը գրել էր, որ իր ընկերների միջոցով փորձել են իր հետ հանդիպել երկու անձինք և այդ ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պատգամավորի ընկերոջը Քոչարյանի կողմնակիցները ծեծել են ու հայհոյել։

  • Կիսվել: