կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շարքային Վահրամ Ավագյանի մահվան գործի վերաբերյալ ՔԿ-ն հայտարարություն է տարածել

Շարքային Վահրամ Ավագյանի մահվան գործի վերաբերյալ ՔԿ-ն հայտարարություն է տարածել

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:

  • Կիսվել: