ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ–ում

Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ–ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ հունվարի 10–ին, վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Տեղեկությունը հաստատել է Սեյրան Օհանյանը։

«Ես ղեկավարել եմ մեծ կառույց, տարբեր հարցեր են լինում եւ ինձ հրավիրել են որպես վկա՝ տեղեկություն ստանալու, պարզաբանումներ տալու նպատակով։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ ցանկանա այլ մանրամասներ հայտնել»,– նշել է Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: