ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը

2021 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը հայտնել է, որ 5-րդ և 6-րդ դիտաշտարակների միջնամասից լսվում են կասկածելի ձայներ։

Հիմնարկի ծառայողների կողմից անմիջապես իրականացվել են տեղզննման աշխատանքներ, որոնց արդյունքում խոտածածկ տարածքից հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փաթեթ՝ առանձնացված երկու փաթեթներով։ Վերջիններում առկա են եղել 1․6, 21․2 և 2․4 գրամ քաշերով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն բուսական զանգվածներ, որտեղ նկատվել են նաև կանեփանման հատիկներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

  • Կիսվել: