Սերժ Սարգսյանի գործը կարող է միացվել նրա վերաբերյալ Հակակոռուպցիոն ղատարանում քննվող մյուս գործերին (տեսանյութ)
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը, հնարավոր է, միացվի նրա վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մյուս գործին: Այսօր դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ սկսվեց Սարգսյանի վերաբերյալ նոր գործի քննությունը, որում շոշափվում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և Միխայիլ Բաղդասարովի անունները:
Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց դիմել Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ այս գործը միացնելու դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում քննվող գործին:
Նշենք, որ Արամ Գրիգորյանի վարույթ ուղարկվել են Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու առանձին գործեր, որոնցից մեկը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու, իսկ մյուսը՝ Իսակովի պողոտայում Սերժ Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ հողեր օտարելու: Այս երկու գործերը Գրիգորյանը միացրել էր մեկ վարույթում:
Այսինքն՝ եթե Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ քննվող գործը ևս միացվի դատավոր Գրիգորյանի կողմից քննվող գործին, կստացվի, որ երրորդ նախագահի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող բոլոր գործերը կքննվեն մեկ վարույթի շրջանակներում:
Մանրամասները՝ տեսանյութում.


