ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել է. պաշտպան

Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել է. պաշտպան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, կալանավորվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

՛՛Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց…՛՛,-նշել  է նա:

Նշենք, որ Սարգսյանը կալանավորվել է երկու ամսով, մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Նախաքննական մարմինը նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:

Հիշեցնենք՝ Սարգսյանը, Խաչատրյանը և ևս 6 անձ ձերբակալվել էին մայիսի 30-ին Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար:

 

  • Կիսվել: