Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձը տարածել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:
Կարևոր ու առանցքային է Հարկադիր կատարման ծառայության դերն ու նշանակությունը իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման օրինականության ապահովման, քաղաքացու օրինական շահերի պաշտպանության գործում: Արցախի Հանրապետության համար այսօր կարևոր է պետական համակարգի կայուն գործունեության ապահովումն ու ինստիտուցիոնալ շարունակական զարգացումը։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և բարի ծառայություն` հանուն Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի»: