երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սեդրակյանը չի ընդունում ապօրինի գույք ունենալու մեղադրանքը․ փաստաբան

Սեդրակյանը չի ընդունում ապօրինի գույք ունենալու մեղադրանքը․ փաստաբան

Մհեր Սեդրակյանը չի ընդունում ապօրինի գույք ունենալու մեղադրանքը։ Այս մասին հայտնեց փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։

Ըստ նրա, Սեդրակյանի ընտանիքի ողջ գույքը ձեռք է բերվել օրինական միջոցներով և դրա հիմնավորումները կներկայացվեն նախաքննական մարմնին։

Նշենք, որ գլխավոր դատախազությունից InfoPort.am-ին փոխանցել էին, որ Սեդրակյանը ծանոթացել է իրեն վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրության վարույթի նյութերին: Ներկայումս այդ փուլում է գործընթացը:

Դատախազությունից նշեցին, որ նրա գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:

  • Կիսվել: