Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն:
Գլխավոր դատախազությունից InfoPort.am-ին փոխանցեցին, որ Սեդրակյանը ծանոթացել է իրեն վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրության վարույթի նյութերին: Ներկայումս այդ փուլում է գործընթացը:
Դատախազությունից նշեցին, որ նրա գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք: