հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սեդրակ Առուստամյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

Սեդրակ Առուստամյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

Այսօր մեկնարկեց "Մուլտի գրուպ կոնցեռն" ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում դատախազի կողմից հրապարակվել է մեղադրական եզրակացությունը, սակայն Առուստամյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը ։ Դրանից հետո դատարանն անցել է ապացույցների քննությանը եւ վկաների հարցաքննությանը ։

Հիշեցնենք, որ այս գործով Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների շինարարությունը չդադարեցնելը և ապօրինի շինությունների ոչնչացումը):

Քրեական գործը վերաբերում է Աբովյան փողոցում հյուրանոցային համալիրի օրենսդրական նորմերի խախտմամբ իրականացվող շինարարությանը:

Բացի այդ, Առուստամյանը, հարկերից խուսափելու եւ փողերի լվացման համար, որպես մեղադրյալ է ներգրավվել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքում չարաշահումների գործով։

"Մուլտի Գրուպ կոնցեռնի" գլխավոր տնօրենը մեղադրվում է նաեւ նախկին  ֆինանսների եւ պետեկամուտների նախարար Գագիկ Խաչատրյանին 22.4 մլն դոլարի չափով կաշառք տալու մեջ ՝ իր ղեկավարած կազմակերպության հովանավորությունն իրականացնելու համար, այդ թվում ՝ հարկային եւ մաքսային մարմինների կողմից:

  • Կիսվել: