Սեդրակ Առուստամյանի ու ևս 6 անձի վերաբերյալ քրգործը դատարանում է
«Հյուսիս-հարավի» գործով մեղադրյալ, «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի ու ևս վեց անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Այն կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Ըստ մեղադրանքի՝ «Սթոնս» ընկերությունը ղեկավարող Առուստամյանը, դրա աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և ընկերության գլխավոր հաշվապահը, առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ տրամադրելու միջոցով, օժանդակել են, որ «ՍԻՆՈ-ՀԻԴՐՈ» ընկերության Հայաստանի մասնաճյուղը խուսափի առանձնապես խոշոր չափերի հարկերից:
Հանցավոր սխեմայի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 2.7 մլրդ դրամ վնաս, գրում է 1lurer.am-ը: