շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սեդա Սաֆարյանի հարազատների հետ տեղի ունեցած միջադեպի քրեական գործը քննչական բաժնում է

Սեդա Սաֆարյանի հարազատների հետ տեղի ունեցած միջադեպի քրեական գործը քննչական բաժնում է

Փաստաբան, «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հարազատների հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է քննչական բաժին՝ նախաքննության: «Լուրերին» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նաև տեղեկացրել է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազը հանձնարարել է պարզել դեպքի հնարավոր առնչությունը փաստաբան Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունեության հետ: Ապրիլի 24-ի ուշ երեկոյան հարձակում էր տեղի ունեցել Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի, նրա քրոջ ու ծնողների վրա, նրանք ստացել էին վնասվածքներ։

 

  • Կիսվել: