շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՍԴ-ում կքննվի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը

ՍԴ-ում կքննվի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը

Սահմանդրական դատարանը վարույթ է ընդունել կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի դիմումը։

Պաշտպան Մանուկյանը դիմել էր ՍԴ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի կիրառման հետ կապված դատավարական նորմերի տրված սահմնադրականությունը պարզելու համար։

Հակակոռուպցիոն դատարանը եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը եւ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համար քրեական դատավարության օրենսգրքի նորմերը մեկնաբանել են այնպիսի մեկնաբանությամբ, որը առերեւույթ հակասում է սահմանադրության 27–րդ հոդվածով հռչակված անձի ազատության իրավունքին։ 

ՍԴ-ն պաշտպան Անդրանիկ Մանուկյանի դիմումը ընդունել է վարույթ։

 

 

  • Կիսվել: